Հրազդան հյուրանոցն առաջարկում է խորհրդակցությունների երեք դահլիճ։ Դահլիճների ժամանակակից ձևավորումը ցանկացած խորհրդակցության և բանակցությունների համար ստեղծում է հաճելի գործնական մթնոլորտ։ Դահլիճները հարմար են դասընթացների, վեբինարների, կլոր սեղանների, թրեյնինգների, խորհրդակցությունների և հանդիսավոր արարողությունների անցկացման համար։ Դահլիճները հագեցված են շնորհանդեսների համար անհրաժեշտ տեխնիկայով։ Դահլիճներում գործում է անհատական օդորակման համակարգ։
Ձեր ցանկությամբ հյուրանոցի դահլիճները կարող եք վարձակալել 2 ժամով, 2-4 ժամով և 4 ժամ և ավելի ժամանակահատվածով։ Խորհրդակցությունների դահլիճների վարձակալության արժեքը ներառում է՝ ջուր, պրոյեկտոր, բազային ձայնային համակարգ, ֆլիպչարտ, միջոցառման տեխնիկական աջակցություն, Wi-Fi կապ, զգեստապահարանի ծառայություն։
Մեր նշանաբանն է՝ Ձեզ հետ սերտ համագործակցության միջոցով սահուն անցկացնել ցանկացած միջոցառում՝ խորհրդակցությունից մինչև լայնամասշտաբ միջոցառումներ։
Պարույր Սևակ դահլիճ
- Դահլիճի ընդհանուր մակերեսը՝ 220մ²
- Կարող է միաժամանակ գտնվել մինչև` 250 անձ
- Դասավորություն`
- - Թատրոնային ոճ- կարող է միաժամանակ նստել մինչև 250 մարդ
- - U-shape - կարող է միաժամանակ նստել 85 մարդ
- - Դասարանային ոճ- կարող է միաժամանակ նստել 75 մարդ
Եղիշե Չարենց դահլիճ
- Դահլիճի ընդհանուր մակերեսը՝ 66մ²
- Կարող է միաժամանակ գտնվել մինչև` 50 անձ
- Դասավորություն`
- - Թատրոնային ոճ- կարող է միաժամանակ նստել մինչև 50 մարդ
- - U-shape - կարող է միաժամանակ նստել 30 մարդ
- - Դասարանային ոճ- միաժամանակ նստել 25 մարդ
Վահան Տերյան դահլիճ
- Դահլիճի ընդհանուր մակերեսը՝ 20մ²
- Կարող է միաժամանակ գտնվել մինչև` 12 անձ
- Դասավորություն`
- - Թատրոնային ոճ- կարող է միաժամանակ նստել մինչև 12 մարդ
- - Օվալ սեղան ոճ- կարող է միաժամանակ նստել մինչև 12 մարդ