Հրազդան հյուրանոցի հարմարավետ պայմանները և շուրջօրյա սպասարկումը կբավարարի նույնիսկ ամենապահանջկոտ հյուրերի ցանկությունները։
Առաջարկում ենք ծանոթանալ հյուրանոցի ծառայություններին`
Հրազդան հյուրանոցի հարմարավետ պայմանները և շուրջօրյա սպասարկումը կբավարարի նույնիսկ ամենապահանջկոտ հյուրերի ցանկությունները։
Առաջարկում ենք ծանոթանալ հյուրանոցի ծառայություններին`
Հյուրանոցի ռեստորանում առաջարկվում է տարատեսակ նախաճաշ՝ համեմված հայկական շնչով, իսկ ճաշին և ընթրիքին հյուրերին առաջարկվում է հայկական և եվրոպական խոհանոցի յուրահատուկ ուտեստներ։
Մեր գեղեցիկ կահավորված ռեստորանում կարելի է կազմակերպել նաև խնջույքներ, ընտանեկան հանդիսություններ, հարսանիքներ, կորպորատիվ միջոցառումներ և ցանկացած խելահեղ գաղափար։ Ռեստորանը նախատեսված է 150 անձի համար:
Հյուրանոցի տարածքում գործում է նաև լոբբի-բար և բացօթյա սրճարան, որոնցում առկա է գինիների լայն ընտրանի, կարող եք պատվիրել կոկտեյլներ և այլ ալկոհոլային խմիչքներ։
Սեզոնային բացօթյա լողավազան․ գործում է հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը։ Աշխատանքային ժամերն են՝ 10։00-20։00-ն
Մեծերի համար
6000 դրամ՝ երկուշաբթիից ուրբաթ
8000 դրամ՝ շաբաթ և կիրակի օրերին։
Երեխաների համար
5000 դրամ՝ մինչև 12 տարեկանների համար
Մենք առաջարկում ենք ներքին լվացքատան ծառայություն։
Գնացուցակը առկա է համարներում, մեր հյուրերը ծառայությունը կարող են պատվիրել և ստանալ իրենց հարմար ժամանակահատվածում։
Մեր հյուրանոցը կազմակերպում է տուրեր և էքսկուրսիաներ։
Երբ դուք կկողմնորոշվեք, թե որտեղ եք ցանկանում անցկացնել ձեր օրը, մենք կկազմակերպենք ձեզ համար անմոռանալի և ճանաչողական օր Հայաստանի բոլոր տեսարժան վայրերում։ Տրամադրում ենք աձնական վարորդ։
Մեր անձնական վարորդը կդիմավորի ձեզ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և 20 րոպեի ընթացքում կհասցնի ձեզ մեր հյուրանոց։ Դուք կարող եք նաև պատվիրել տրանսֆեր հյուրանոցից դեպի օդանավակայան։
Ավելին իմանալու համար կապ հաստատեք մեզ հետ։