Հրազդան հյուրանոցը վերանորոգվել է 2018 թվականին՝ Երևանի խտացված կոլորիտով և եվրոպական լավագույն ծառայությունների համադրմամբ։ Հյուրանոցը գտնվում է Երևանի Մեծ կենտրոնում։ Հրազդան հյուրանոցից քաղաքի կենտրոն ոտքով կարելի է հասնել 10 րոպեում, իսկ մեքենայով՝ 5։

Հյուրանոցը տեղակայված է անզուգական վայրում, հարևանությամբ են գտնվում Սուրբ Սարգիս եկեղեցին և Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը։
Հրազդան հյուրանոցի հյուրընկալությունը և թեթև մթնոլորտը հարմարավետություն է հաղորդում նաև սենյակներին։
Մեր հյուրերը կարող են լիցքաթափվել և հանգստանալ մեծ բացօթյա լողավազանում և օգտվել բացօթյա սրճարանի ծառայություններից։
Հյուրանոցից օդանավակայան ճանապարը մեքենայով 20 րոպե է։
Մեր բարեհամբույր և ուշադիր անձնակազմը Ձեր հանգիստը և այցը անմոռանալի կդարձնի։


Ինչու՞ Հայաստանը
Ավելի հին քան՝ Հռոմը։ Դարերից եկած պատմություն,
որն իր մեջ պահպանում է հոգու զարթոնքը և հայեցությունը։
Հարավային Կովկասում անվտանգ, արևաշատ, հյուրընկալ ու զարգացող երկիր։ Առաջինը, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն։
Ունի բազմադարյա ավանդույթներ և գեղատեսիլ պատմական վայրեր։

Տոլմա, ղափամա, թոնրում թխված լավաշ, որը 2014թ. ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում․ ավանդական ու բացառիկ այս և շատ այլ կերակրատեսակները այն ճաշակողների հիշողությունում երկար կմնա։

Հայաստանին բնորոշ է արևային կլիման, որը հնարավարություն է տալիս երկրում գտնվողներին հանրապետության ողջ տարածքում վայելել տարվա բոլոր՝ գարուն, ամառ, աշուն և ձմեռ եղանակներն իրենց ողջ էությամբ։
