Հրազդան հյուրանոցը իր հյուրերին առաջարկում է բոլոր հարմարություններով հագեցած բարձրակարգ ձևավորմամբ սենյակներ։ Մեր հյուրանոցը նախընտրողներին սենյակում սպասում են մեկտեղանի կամ երկտեղանի մահճակալներ՝ օրթոպեդիկ մատրասներով, որակյալ ճերմակ սպիտակեղենով, վերմակներով և բարձերով։
Համարներից յուրաքանչյուրում առկա է օդորակիչ, սառնարան, ֆեն, հեռախոս, մինի բար, հարթէկրան հեռուստացույց, արբանյակային հեռուստաալիքներ և անվճար Wi-Fi կապ։

Սենյակներ

Ստանդարտ

  • Հյուրերի առավելագույն քանակը` 2 անձ
  • Սենյակի ընդհանուր մակերեսը` 25մ²
  • Մահճակալների տեսակը՝ queen, king, twin

Սուպերիոր

  • Հյուրերի առավելագույն քանակը՝ 3 անձ
  • Սենյակի ընդհանուր մակերեսը՝ 35մ²
  • Մահճակալների տեսակը՝ queen, king, twin

Ընտանեկան

  • Հյուրերի առավելագույն քանակը` 4 անձ
  • Սենյակի ընդհանուր մակերեսը՝ 45մ²
  • Մահճակալների տեսակը՝ king, twin

Սյուիթ

  • Հյուրերի առավելագույն քանակը` 4 անձ
  • Սենյակի ընդհանուր մակերեսը՝ 65մ²
  • Քանակը՝ 1

Մեր Ծառայությունները

Հրազդան հյուրանոցի հարմարավետ պայմանները և շուրջօրյա սպասարկումը կբավարարի նույնիսկ ամենապահանջկոտ հյուրերի ցանկությունները։

Ռեստորան և բար

Հյուրանոցի ռեստորանում առաջարկվում է տարատեսակ նախաճաշ՝ համեմված հայկական շնչով, իսկ ճաշին և ընթրիքին հյուրերին առաջարկվում է հայկական և եվրոպական խոհանոցի յուրահատուկ ուտեստներ։
Մեր գեղեցիկ կահավորված ռեստորանում կարելի է կազմակերպել նաև խնջույքներ, ընտանեկան հանդիսություններ, հարսանիքներ, կորպորատիվ միջոցառումներ և ցանկացած խելահեղ գաղափար։ Ռեստորանը նախատեսված է 150 անձի համար:
Հյուրանոցի տարածքում գործում է նաև լոբբի-բար և բացօթյա սրճարան, որոնցում առկա է գինիների լայն ընտրանի, կարող եք պատվիրել կոկտեյլներ և այլ ալկոհոլային խմիչքներ։

Բացօթյա լողավազան

Սեզոնային բացօթյա լողավազան․ գործում է հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը։ Աշխատանքային ժամերն են՝ 10։00-20։00-ն
Մեծերի համար
6000 դրամ՝ երկուշաբթիից ուրբաթ
8000 դրամ՝ շաբաթ և կիրակի օրերին։
Երեխաների համար
5000 դրամ՝ մինչև 12 տարեկանների համար

Լվացքատուն

Մենք առաջարկում ենք ներքին լվացքատան ծառայություն։ Գնացուցակը առկա է համարներում, մեր հյուրերը ծառայությունը կարող են պատվիրել և ստանալ իրենց հարմար ժամանակահատվածում։

Միջոցառումներ

Հրազդան հյուրանոցն առաջարկում է խորհրդակցությունների երեք դահլիճ։
Դահլիճների ժամանակակից ձևավորումը ցանկացած խորհրդակցության և բանակցությունների համար ստեղծում է հաճելի գործնական մթնոլորտ։
Դահլիճները հարմար են դասընթացների, վեբինարների, կլոր սեղանների, թրեյնինգների, խորհրդակցությունների և հանդիսավոր արարողությունների անցկացման համար։
Դահլիճները հագեցված են շնորհանդեսների համար անհրաժեշտ տեխնիկայով։

Տրանսֆեր

Մեր անձնական վարորդը կդիմավորի ձեզ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և 20 րոպեի ընթացքում կհասցնի ձեզ մեր հյուրանոց։ Դուք կարող եք նաև պատվիրել տրանսֆեր հյուրանոցից դեպի օդանավակայան։

Ավելին իմանալու համար կապ հաստատեք մեզ հետ։

Տուրեր

Մեր հյուրանոցը կազմակերպում է տուրեր և էքսկուրսիաներ։ Երբ դուք կկողմնորոշվեք, թե որտեղ եք ցանկանում անցկացնել ձեր օրը, մենք կկազմակերպենք ձեզ համար անմոռանալի և ճանաչողական օր Հայաստանի բոլոր տեսարժան վայրերում։ Տրամադրում ենք աձնական վարորդ։

Մեր մասին

Հրազդան հյուրանոցը վերանորոգվել է 2018 թվականին՝ Երևանի խտացված կոլորիտով և եվրոպական լավագույն ծառայությունների համադրմամբ։ Հյուրանոցը գտնվում է Երևանի Մեծ կենտրոնում։ Հրազդան հյուրանոցից քաղաքի կենտրոն ոտքով կարելի է հասնել 10 րոպեում, իսկ մեքենայով՝ 5։

{"autoplay":"true","autoplay_speed":3000,"speed":300,"arrows":"true","dots":"false"}